Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբից գործնական քայլեր է ակնկալում

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից գործնական քայլեր է ակնկալում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ակտիվացման նպատակով: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը, նման հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական պատվիրակությունը նոյեմբերի 9-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ: Ադրբեջանական պատվիրակությունը, ողջունելով բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ համանախագահների ջանքերը, Ժնևում 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անվանել է ճիշտ ուղղությամբ արված քայլ: «Հանդիպումն ապացուցեց, որ առարկայական բանակցությունների վերսկսման նախապայմանները դատապարտված են տապալման: Մենք ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում հանդիպման փաստը և դրա արդյունքները, ինչն արտահայտվել է համատեղ հայտարարությունում: Մենք համանախագահներից ակնկալում ենք գործնական քայլեր բանակցությունների ակտիվացման ուղղությամբ»,- ասված է ադրբեջանական պատվիրակության հայտարարությունում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.