iPhone X. Apple-ի ամենաթանկ սմարթֆոնն iPhone-ների շարքում ամենախոցելին է. The Guardian (տեսանյութ)

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը վաճառքի է հանել իր կողմից երբևէ ստեղծված ամենաթանկ սմարթֆոնը՝ 1.000 դոլարանոց iPhone X-ը, որի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է: Ինչպես նշում է The Guardian-ը, բազմաթիվ թեստերի արդյունքում պարզվել է, որ այն բոլոր iPhone-ների շարքում ամենախոցելին է: Ուժեղ վայր ընկնելու և հարված ստանալու դեպքում հեռախոսի FaceID դիմաճանաչողական գործառույթը, էկրանն ու ապակյա հետին պանելը վնասվում են և նույնիսկ շարքից դուրս գալիս: Չնայած Apple-ն ավելի վաղ հայտարարել էր, որ բոլոր սմարթֆոնների շարքում iPhone X-ն ունի ամենադիմացկուն ապակին, այնուհանդերձ՝ մասնագետներն ապացուցել են հակառակը: Նրանք 1.8մ բարձրությունից գցել են նորույթը ու հանգել այն եզրակացության, որ iPhone X-ն ամենաշուտ ջարդվող ու վերանորոգման տեսանկյունից ամենածախսատար iPhone-ն է: Աղբյուրը մանրամասնում է, որ երբ թեստերի ընթացքում հեռախոսը կողային մասով գցել են բետոնի վրա, դրա էկրանը չի ճաքել կամ կոտրվել, սակայն պատկերն աղավաղված է ցուցադրվել: Երբ հեռախոսը նույն բարձրությունից էկրանով դեպի հատակն են գցել, էկրանը ճաքել է, FaceID-ն սկսել է չաշխատել: Մեկ այլ փորձարկման ժամանակ iPhone X-ը 60 վայրկյանով դրել են անընդհատ պտտվող փայտյա արկղի մեջ, ինչից հետո FaceID-ն սկսել է չաշխատել: https://youtu.be/T_OT1FQSWuU
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.