Խոշորացումից հետո համայնքների զարգացման ծրագրերը պետք է վերանայել. Վարչապետը՝ Դավիթ Լոքյանին

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: «Պարոն Լոքյան, անցյալ տարվա վերջում մենք առաջարկեցինք, որ համայնքները տան զարգացման իրենց ծրագրերը: Առաջին փուլով մենք ստացանք այդ ծրագրերը, քննարկեցինք, տվեցինք ելակետային տվյալներ: Այս տարվա ընթացքում կատարվել է համայնքների խոշորացում, կարծում եմ անհրաժեշտություն կա, որ մինչև տարվա վերջ բոլոր համյանքները վերանայեն, թարմացնեն իրենց ծրագրերը: Ի՞նչ կարծիքի եք»,- հարցրեց նա Դավիթ Լոքյանին: Լոքյանը նշեց, որ բացի հնգամյա զարգացման ծրագրից համայնքը պետք է գրի յուրւաքանչյուր տարվա համար տարեկան ծրագիր, մարզպետները նույնպես կունենան տարեկան պլաններ: Նախարարի խոսքով` օրինակ սպորտի մասով, համայնքները արդեն 44 ծրագիր իրականացրել են: Վարչապետը հստակեցրեց. «Ես դա նկատի չունեմ, մի բան է մեկ տարի առաջվա գրածը, մի բան է` հիմա նայել` թարմ աչքով: Գուցե պետք է թարմացնել այդ ծրագրերը: Դիտարկում անենք, թե տարվա ընթացքում ինչ է նախատեսվել իրականացնել, եթե որևէ բան չի իրականացվել, ապա պետք է հիմնավորվի, թե ինչու չի կատարվել; Եվ երկրորդ` խոշորացումից հետո արդյոք կարիք չկա վերանայել, արդիականացնել ծրագրերը: Այս ճանապարհով եթե գնանք, վերջում կունենանք աշխատանքային փաստաթուղթ, որը կլինի առավել իրատեսական»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.