Օֆշորային սկանդալում հայտնված Թուրքիայի վարչապետի որդիների հարցը չի քննարկվի մեջլիսում

Թուրքիայի Խորհրդարանում մերժվել է երկրի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) առաջարկը, որով կոչ էր արվում հետաքննել այն օֆշորային սկանդալը, որի մեջ ներգրավված են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի 2 որդիները: Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ առաջարկը մերժվել է, քանի, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) դեմ է քվեարկել այդ առաջարկին: Թուրքական աղբյուրը նշում է, որ նոյեմբերի 9-ին նմանատիպ առաջարկով խորհրդարանում հանդես է գալու երկրի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ):
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.