Վրաստանում 2-րդ մարդն է մահացել սիբիրախտից

Վրաստանի Փոթի քաղաքում գրանցվել է աշնան սկզբից մինչև հիմա սիբիրախտից մահացության 2-րդ դեպքը։ Այս անգամ հիվանդության զոհ է դարձել 28-ամյա մի կին, հաղորդում է apsny.ge-ն։ «Ամենայն հավանականությամբ կինը ուշ է դիմել բուժօգնության, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Նկատվել են գլխացավեր, փսխում, ուռածություն կոկորդում։ Նրան հոսպիտալացրել են, սակայն արդեն ուշ է եղել»,-ասել է Վրաստանի առողջապահության նախարարության համաճարակաբանության կենտրոնի ղեկավար Մակա Գաբունիան։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.