Վարչապետը պատրաստ է հանդիպել տարկետում պահանջող ուսանողների հետ, բայց առանց լրատվամիջոցների

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստ է հանդիպել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 ներկայացուցչի հետ, այս մասին Կառավարության դիմաց հավաքված ուսանողներին հայտնեց վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանը: Միաժամանակ նա ընդգծեց` հանդիպումը պետք է անցնի առանց լրատվամիջոցների ներկայության. «Դուք նշել եք, որ մտահոգություններ ունեք ու դրանք ցանկանում եք ներկայացնել, իսկ դա ենթադրում է որոշակի ձևաչափ` աշխատանքային հանդիպման, որը ենթակա չէ լուսաբանման», - ասաց Արամ Վարդևանյանը: Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ հանդիպումից հետո մասնակից ուսանողները հնարավորություն կունենան լրատմավիջոցներին ներկայացնել դրա ընթացքում եղած քննարկումների մասին: Ուսանողներին տրվեց 15 րոպե ժամանակ` որոշելու` այս պայմանով կհանդիպե՞ն վարչապետի հետ, թե՞ ոչ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.