Վանաձորի գլխին կախված 94 տոննա ռումբը ամեն պահի կարող է պայթել

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Վանաձոր Քիմպրոմը», ինչպես հայտնի է, գտնվում է լուծարման ու ապամոնտաժման փուլում, մինչդեռ գործարանում առկա քիմիական բազմաթիվ նյութեր լուրջ վտանգ են պարունակում վանաձորցիների համար: Գործարանում պահպանություն չի իրականացվում, քիմիական նյութերի պահման պայմանները առավել քան վտանգավոր ու անթույլատրելի են` վթարային ազդանշանի համակարգը գործարանում անջատված է: «Վանաձոր Քիմպրոմ»-ում ամենավտանգավորը թերես գործարանում առկա մոտ 94տ հեղուկ ամոնիակն է եւ մոտ 4,25տ ամոնիակաջուրը, որոնք պահպանվում են նոր պահեստարանի 6 բաքերում: Ժամանակի ընթացաքում ամոնիակի պահպանման բաքերը, խողովակները և սարքավորումները քայքայվել են: Պահեստարանում սպասարկման աշխատանքներ չեն իրականացվում: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ շոգ եղանակներին հեղուկ ամոնիակը տաքանալու հետևանքով սկսում է գոլորշիանալ, ապա բաքերում ճնշումը մեծանում է եւ կարող է վթարի պատճառ հանդիսանալ.«Նախկինում եղել է հսկողություն բաքերում ճնշման նկատմամբ և դրա բարձրացման ժամանակ գոլորշին ուղղորդվել է դեպի ամոնիակաջուր պարունակող բաք: Քանի որ պահեստարանում էլեկտրասնուցում չկա, ապա չի գործում նաև վթարային` վերգետնյա բաքերից մեկի վնասման դեպքում պահեստարանի տակ գտնվող ստորգետնյա պահեստային բաք ամոնիակի արտահոսքն ապահովող ավտոմատ համակարգը»: Մասնագետնմերից կազմված խումբը ուսումնասիրություններ է իրականացրել գործարանի տարածքում, ներկա ու սպասվելիք վտանգների մասին տեղյակ են բոլոր կառույցներում, սակայն խնդրին վերջնական լուծում տալ եւ աղետը կանխել` չի շտապում եւ ոչ ոք: «Նախ պարզ չէ, թե որ բաքում ինչքան ամոնյակ կա: Մենք միայն գիտենք, որ 6 բաքերում կա 94 տոննա ամոնյակ, եթե անգամ բաքերից մեկից արտահոսք լինի` քիմիական վտանգավոր նյութերից մասսայական թունավորումներ կլինեն»,-ասում է Կարեն Հովհաննիսյանը ու հավելում, որ ամոնյակի պահպանման ներկայիս պայմանները չեն համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին. «Լուծումը հետեւյալն է` կամ պետք է պահպանման համակարգ, էլեկտրասնուցում ու սպասարկող համակարգ, կամ` տեղափոխում, սակայն Հայաստանը չունի տրանսպորտային միջոց դրանք տեղափոխելու համար…»»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.