Սրտի 220 հավելյալ վիրահատություն կկատարվի . Լևոն Ալթունյան

Այսօր կառավարության նիստին Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: «Նախագծի նպատակն է սրտի վիրահատության ծառայությունների առկա դեֆիցիտի փոխհատուցումտրամադրել ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանակներում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն»,-ասաց նախարարը և նշեց, որ դա արդյունք է օպտիմալացման ծրագրերի: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք վիրահատությունների գների իջեցման խնդիր դրված է, իսկ նախարարը պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: «Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և կսկսենք աշխատել հունվարից արդեն նոր բանաձևով»,-ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.