Սիրիական բանակն ազատագրել է ԻՊ-ի վերջին հենակետը Սիրիայում. Reuters

Սիրիական բանակն ազատագրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետը համարվող Աբու Քամալ շրջանը, այս մասին հայտնում է բրիտանական Reutersգործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը: Հայտնի է, որ գործողության ժամանակ սիրիական բանակին աջակցել են նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները: Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը, սակայն, նշել է, որ մարտերն Աբու Քամալում դեռ շարունակվում են: Նշենք, որ Եփրատ գետի ափին գտնվող Աբու Քամալը սահմանակից է Իրաքին և համարվում էր վերջին կետը Սիրիայում, որտեղ դեռ շարունակում էին դիմակայել ԻՊ գրոհայինները: Սիրիայի տարածքում ԻՊ-ի վերջին խոշոր հենակետ Դեր Զորը սիրիական բանակն ազատագրել էր օրեր առաջ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.