
Ռուսական մի շարք ԶԼՄ-ների կայքեր չեն աշխատում՝ Եվրոպայի ամենախոշոր դատա-կենտրոններից մեկում՝ OVH-ում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով, հայտնում է
gazeta.ru-ն:
Կայքի հասանելիության հետ կապված խնդիրների մասին են հայտնել «Վեդոմոստի»-ն, «Ռոսբալտ»-ը, znak.com-ը:
«Խնդիրն առաջացել է պրովայդերի կողմից, տարվում են աշխատանքներ դրա վերացման ուղղությամբ»,- հայտնել են «Վեդոմոստի»-ում:
ԶԼՄ-ներում հայտնում են Եվրոպայում սարքավորումների հետ առաջացած խնդիրների մասին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագիտացած եվրոպական լրատվամիջոցները հայտնել են, որ նոյեմբերի 9-ին ամենահայտնի դատա-կենտրոններից մեկը՝ OVH-ը, բախվել է տեխնիկական խնդիրների, անսարքությունները շարունակվել են արդեն ավելի քան մեկ ժամ: