«Ռեալը» հետաքրքրված է «Աթլետիկի» դարպասապահի ծառայություններով

Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:   «Սերուցքայինների» ղեկավարները հետևում են, թե ինչպես է ընթանում ֆուտբոլիստի ու ակումբի միջև նոր պայմանագրի կնքման գործընթացը: Իսպանացու համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2018 թվականի ամռանը:   Ինչպես հայտնում է «AS» պարբերականը, կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ: Այս փաստը մտադիր է օգտագործել «արքայական» ակումբը և պայմանագիր առաջարկել 23-ամյա խաղացողին: Մադրիդում Արիսաբալագայի հետ մեծ հույսեր են կապում՝ ցանկանալով նրան դարձնել թիմի առաջին համարը:   Եթե մինչև դեկտմբեր «Աթլետիկը» չկարողանա վերջնական համաձայնության գալ երիտասարդ ֆուտբոլիստի հետ, ապա նա իրավունք կունենա բանակցություններ վարել այլ ակումբների հետ: Ներկայումս բասկերը Արիսաբալագային առաջարկում են տարեկան 2.2 մլն եվրո աշխատավարձ: Մադրիդցիները պատրաստ են  դարպասապահին ավելի շահավետ պայմաններ առաջարկել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.