Չինաստանն ու ԱՄՆ-ն 253.4 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքել. Ծինփինը Թրամփի այցը պատմական է անվանել

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, անդրադառնալով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցին, այն պատմական է անվանել: Ինչպես նշում է tass.ru-ն, Ծինփինն ընդգծել է, որ Թրամփի այցը կարելի է հաջողված համարել, քանի որ կողմերը կարողացել են կազմել ամերիկա-չինական հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզը: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը հաջող էր, դա պատմական իրադարձություն էր: Մենք շարունակելու ենք աշխատել ԱՄՆ-ի հետ, որպեսզի ձեռք բերված կոնսենսուսն ավելի մեծ օգուտ բերի մեր ժողովուրդներին ու ամբողջ աշխարհին»,-հայտարարել է Ծինփինն ամերիկացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Հայտնի է, որ Թրամփի այցի ընթացքում Պեկինի ու Վաշինգտոնի միջև 253.4 մլրդ դոլարի պայմանագրեր ու համաձայնագրեր են կնքվել: Մինչդեռ չինական աղբյուրը հավելում է, որ այդ թիվը կարող է հասնել 280 մլրդ դոլարի: Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփն ասիական շրջագայության շրջանակում Չինաստան է ժամանել նոյեմբերի 8-ին ու այնտեղ է մնալու մինչև ամսի 10-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.