Ուսանողները շարունակում են տարկետման սահմանափակման դեմ բողոքի ակցիան. օր 3-րդ

Չնայած հորդառատ անձրևին, այսօր ևս՝ արդեն 3-րդ օրը, շարունակվում է տարկետման սահմանափակման դեմ ուսանողների բողոքի ակցիան Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարել է դասադուլը շարունակելու մասին՝արձանագրելով, որ նախընթաց օրերին ծավալված գործունեությունը տվել է կարևոր արդյունք՝ հարցի շուրջ սկսվել են լայն քննարկումներ հասարակական-քաղաքական շրջանակներում։ Հիշեցնենք, որ ուսանողները երեկ ԵՊՀ-ից բողոքի ակցիայով շարժվել էին Կրթության և գիտության նախարարություն, որտեղ հանդիպել էին նախարար Լևոն Մկրտչյանի հետ և քննարկել իրենց հուզող հարցերը։ Նախարարը լսել էր ուսանողների բողոքները և հանդիպման վերջում ասել էր, որ դասադուլի մեջ իմաստ չի տեսնում, ինչին ի պատասխան ուսանողներն ասել էին, որ դասադուլը շարունակելու են և նախարարին խնդրել էին նույնպես միանալ իրենց, որպեսզի միասին կասեցնեն զինվորական ծառայության և զինապարտության մասին օրինագծի երկրորդ ընթերցումը: Լևոն Մկրտչյանը պատասխանել էր, որ չի կարող միանալ ուսանողներին։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.