Որքան է ծախսում Apple-ը մեկ հատ 1.000 դոլարանոց iPhone X-ի ստեղծման համար

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես վաճառքի է հանել իր կողմից երբևէ ստեղծված ամենաթանկ սմարթֆոնը՝ 1.000 դոլար արժողությամբ iPhone X-ը, ինչի կապակցությամբ The Daily Mailպարբերականը որոշել է պարզել՝ որքան գումար է ծախսում «խնձորային» բրենդը մեկ հեռախոսի ստեղծման համար: Մասնագետները պարզել են, որ ի տարբերություն iPhone 8-ի, Apple-ը 25%-ով ավելի շատ գումար է ծախսում iPhone X-ի կարևոր մասերի վրա: Ընդհանուր առմամբ, ընկերությունը 357.50 դոլար է ծախսում յուրաքանչյուր iPhone X-ի ստեղծման համար: Արդյունքում հեռախոսը վաճառվում է 1.000 դոլարով ու ընկերության համար ապահովում 64% շահութաբերություն: Աղբյուրը մանրամասնում է, որ iPhone X-ի մասերից ամենթանկարժեքը չժանգոտող պողպատից մասն է ու Super AMOLED տեխնոլոգիան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.