Նյու Դելին արտակարգ դրություն է հայտարարել ժամ առ ժամ խտացող վտանգավոր մառախուղի պատճառով

Հնդկաստանի մայրաքաղաքն օդի աղտոտվածության առնչությամբ արտակարգ դրություն է հայտարարել և արգելել քաղաք բեռնատարների մուտքն ու շինարարական աշխատանքները՝ երրորդ օրն անընդմեջ քաղաքում տիրող վտանգավոր մառախուղի և ժամ առ ժամ վատթարացող օդի որակի պատճառով, հայտնում է Reuters-ը: Ճգնաժամի պատճառը Նյու Դելին շրջապատող ֆերմերային տնտեսություններում հունձքն անօրինական կերպով այրելու գործողություններն են, սահմանափակ հանրային տրանսպորտ ունեցող քաղաքում ավտոմեքենաների արտանետումները և շինարարական փոշին: ԱՄՆ դեսպանատունը հաշվարկել է, որ օդի մեջ պարունակվող մանր պինդ մասնիկների ինդեքսն (PM 2.5) առավոտյան ժամը 10-ի դրությամբ եղել է 608, մինչ դրա անվտանգ շեմը 50 է: Քաղաքի բնակիչները բողոքել են գլխացավերից, հազից և աչքերի ցավից: Քաղաքում շաբաթվա ընթացքում փակվել են դպրոցները: Չորեքշաբթի քաղաքային իշխանություններն արգելել են բեռնատարներին մտնել քաղաք, հրահանգել են դադարեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները, իսկ ավտոկայանատեղիների վճարները քառապատիկ բարձրացվել են:       INDIA-ENVIRONMENT-POLLUTION INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG TOPSHOT-INDIA-ENVIRONMENT-POLLUTION TOPSHOT-INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG TOPSHOT-INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG TOPSHOT-INDIA-POLLUTION Cows stand by the side of a road as a truck drives with lights on through smog in Greater Noida, nea New Delhi struggles with heavily polluted air, India - 07 Nov 2017  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.