Ճապոնիայի վարչապետը Թրամփի հետ գոլֆ խաղալու ժամանակ ընկել է, իսկ ԱՄՆ նախագահն անգամ չի էլ նկատել (տեսանյութ)

Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ասիական շրջագայության ընթացքում Ճապոնիա կատարած այցելության ժամանակ: Աղբյուրը մանրամասնում է, որ տեսանյութն արվել է ուղղաթիռից՝ Թրամփի ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գոլֆ խաղալու ժամանակ: Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է 63-ամյա Աբեն սայթաքում ու մեջքի վրա ընկնում, սակայն ԱՄՆ նախագահն այդ միջադեպը չի նկատում: Տեսանյութի տարածումից հետո համացանցի բազմաթիվ օգտատերեր նկատել են, որ այդ միջադեպն արտացոլում է Թրամփի ու Աբեի փոխհարաբերությունների ամբողջ էությունը՝ այն, որ Միացյալ Նահանգների նախագահն ակնհայտորեն անտեսում է ճապոնացի գործընկերոջը: Նշվում է նաև, որ խաղի ժամանակ Թրամփը հաճախ մենակ է թողել Ճապոնիայի վարչապետին՝ նախընտրելով շփվել ուրիշների հետ: https://youtu.be/NvDSG7mdBRI
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.