«Հրապարակ». Կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ը կմիացվի նախագահականի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին
«Մենք ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ն առաջիկայում լուծարվելու է, արդեն 46 աշխատակցի ծանուցումներ են ուղարկվել ՊՈԱԿ-ի վերակազմավորման պատճառով աշխատանքային պայմանագրի հնարավոր լուծման մասին: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որով ՊՈԱԿ-ը կմիացվի նախագահականի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին: Դա կկատարվի մեկ ամսում, իսկ որոշման նախագծի ընդունման հիմնավորումն այն է, որ երկու ՊՈԱԿ-ների գործառույթները մասամբ համընկնում են, և այդպես կտնտեսվեն պետական բյուջեի միջոցները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: