Բաժին : ՀՀ Բանկեր
«ՀՀ բանկեր, ներդրումային ծրագրեր և վարկային կազմակերպություններ». ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում
Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» խորագրով երկօրյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել է «Նուռ էքսպո» ընկերությունը: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ բանկային համակարգի ձեռքբերումները, վարկային և ներդրումային նոր ծրագրերը և դրանց մատչելիությունը: Այցելուներին իրենց ծառայություններն են ներկայացրել 7 բանկ և վարկային կազմակերպություն: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 10-ը: