Հանրապետության լեռնային գոտիներում և լեռնանցքներում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ծովի մակերևույթից 2000 մ և ավելի բարձրության վրա գտնվող լեռնային գոտիներում և լեռնանցքներում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ըստ ԱԻՆ կայքի՝ քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    17.50C (2001 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -6.50C (1973 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝     6.40C Հանրապետության տարածքում` Երևան քաղաքում՝
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.