Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերանայել համայնքների զարգացման ծրագրերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց, որ մինչև տարեվերջ համայնքները վերանայեն, թարմացնեն, ակտուալացնեն իրենց զարգացման մեկամյա ծրագրերը: «Մեկ բան է մեկ տարի առաջվա գրածը, մեկ այլ՝ այժմյանը: Անհրաժեշտ է թարմ աչքով նայել, այն հորիզոնը, որը դրել ենք, մի փոքր այլ կերպ դիտարկել: Պետք է նաև դիտարկում անենք տարվա մեջ նախատեսված ծրագրերը կատարված են, թե՝ ոչ, վերլուծել՝ արդյոք համայնքները խոշորացման արդյունքում հինգ տարվա զարգացման ծրագրերը վերանայելու խնդիր ունեն: Վերջում կունենանք աշխատանքային, կյանքին մոտ, իրատեսական, թարմ կետեր մտցված աշխատանքային փաստաթուղթ»,- ասաց ՀՀ վարչապետը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.