«Ժամանակ». Ֆանտաստիկայի ժանրից է այլևս թվում, որ ՀՀ-ում հնարավոր է օլիգարխիկ տնտեսությունից ան­ցում կատարել իսկապես մրցակցային տնտեսության

«Նախօրեին նախագահա­կան նստավայրում ժողովր­դագրական խնդիրներին նվիրված խորհրդակցության ըն­թացքում Սերժ Սարգսյանն իրականանալի է համարել 2040 թվականին 4 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալու նպատակը, որի մասին նա հռչակել էր մայիսի 18-ին՝ նոր խորհրդարանի անդրանիկ նիստում ունեցած ողջույնի ելույթում: Հետաքրքիր է՝ երբ խորհրդարանում դեռևս 9 տա­րի առաջ նա հայտարարում էր իր հայտնի մեգանախագծերի մասին, դրա՞նք էլ իրականանալի էր համարում այն ժամա­նակ, որոնք 9 տարի անց շա­րունակում են մնալ թղթի վրա: Մյուս կողմից, իհարկե, 4 միլի­ոն բնակչությամբ Հայաստանն ամենևին ֆանտաստիկայի ժանրից չէ, առավել ևս 23 տա­րիների ընթացքում, բայց դրա համար պետք են այլ քայլեր, որոնք արդեն իսկապես թվում են ֆանտաստիկայի ժանրից: Օրինակ՝ ֆանտաստիկայի ժանրից է այլևս թվում, որ Հայաստանում հնարավոր է օլիգարխիկ տնտեսությունից ան­ցում կատարել իսկապես մրցակցային տնտեսության: Համենայն դեպս, ներկայումս մեր տնտեսության վարդագույն հեռանկարների նոր փուլը կա­ռուցվում է ոչ թե օլիգարխիկից ազատական տնտեսության, մրցակցային տնտեսության անցումով, այլ ընդամենը օլի­գարխիայի մի խմբից մյուսին կամ մի օլիգարխից մյուսին ան­ցումով: Դրա վկայությունն է այն, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ներ­կայումս մեկը մյուսի հետևից ձեռք է բերում տարբեր տնտե­սական տիրույթներ՝ դառնա­լով, ըստ էության, Հայաստանի, այսպես ասած, գլխավոր հովանավորը: Մինչդեռ տնտեսա­կան բարեփոխումների ամբողջ էֆեկտը պետք է հանգի այն բանին, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն ինքը լինի իր հովանավորը, իր ուժերից կախված լինի թե տնտեսական, թե այլ բնույթի գործնա­կան հաջողությունը: Քաղաքա­ցիները չեն գնում այդպիսի երկրից, և հեռացած քաղաքա­ցիները վերադառնում են այդ­պիսի երկիր:   Մինչդեռ այսօր ֆանտաստի­կայի ժանրից է թվում այն, որ Հայաստանում իշխանության մեջ գտնվող մարդիկ կարող են չչարաշահել իրենց պաշտոնա­կան դիրքը հօգուտ իրենց բիզ­նեսի կամ հօգուտ իրենց մեր­ձավորների բիզնեսի: Նույն­քան ֆանտաստիկ է թվում այն, որ Հայաստանի դատարաննե­րում հնարավոր է անաչառ ու սկզբունքային գնահատակա­նի արժանացնել պաշտոնեա­կան դիրքի չարաշահումն ու կոռուպցիան: Ընդհանրապես ժողովրդագրական խնդիրն ինքնին, որքան էլ առանցքա­յին, հիմնարար, հնչեղ, այդու­հանդերձ, որպես իրողություն խիստ ամորֆ է, որովհետև այն, ըստ էության, տարաբ­նույթ այլ համակարգային խնդիրների հանրագումարի հետևանք է»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.