Թուրք-ամերիկյան հարաբերություններն այսօր փայլուն անվանել չի կարելի. Թուրքիայի վարչապետը մեկնել է ԱՄՆ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնել է ԱՄՆ՝ հանդիպելու փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Հայտնի է, որ հանդիպման ժամանակ կողմերը պետք է քննարկեն երկկողմ հարաբերություններին ու առկա խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը, գրում է IHA գործակալությունը: Թուրքիայի վարչապետը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ թեև թուրք-ամերիկյան հարաբերություններն այսօր «փայլուն անվանել չի կարելի», սակայն իրենք պատրաստ են աշխատել առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: «Հեղաշրջման փորձի կազմակերպիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցն էլ հանդիպման հիմնական թեմաներից է լինելու: Մենք որևէ կասկած չունենք, որ հեղաշրջման փորձի հետևում հենց նրա խմբավորումն է կանգնած», - ասել է Յըլդըրըմը: Թուրքիայի վարչապետը պատրաստվում է բարձրացնել նաև ԱՄՆ-ի՝ Սիրիայի քրդերին զինելու հետ կապված թեման: Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել էին այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։ Օրերս կողմերը հայտարարեցին վիզաների տրամադրման արգելքի մասնակի չեղարկման մասին: ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակից Մեթին Թոփուզը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.