Թուրքիան անհրաժեշտության դեպքում պետք է դադարեցնի ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. Աբդուլլահ Գյուլ

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ երկիրը ոչ մի դեպքում չպետք է զիջումների գնա Եվրամիության հետ բանակցություններում և անհրաժեշտության դեպքում պետք է դադարեցնի դրանք, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը: Գյուլը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին նախ խորհել, թե որքանով է այդ ամենն օգուտ տալիս թուրք ժողովրդին: Անցյալ տարի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշում: Ամիսներ առաջ էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է շարունակի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության մասին դեռ խոսք լինել չի կարող:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.