Էրդողանին սոցցանցերում քննադատած թուրք ուսանողները կզրկվեն պետական կրթաթոշակից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցցանցերում քննադատած թուրք ուսանողները կզրկվեն պետական կրթաթոշակից, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: Թուրքիայի բարձրագույն կրթության՝ ֆինանսական վարկերի և ուսանողների կացության հարցերով զբաղվող պետական կառույցի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ համացանցում կամ մամուլի էջերում պետության ղեկավարության դեմ անհարգալից ու վիրավորական արտահայտություններ կիրառած ուսանողները կամ այնպիսիք, որոնց դեմ նման մեղադրանքով գործ է հարուցված դատարանում, կզրկվեն պետության կողմից տրամադրվող կրթաթոշակից: Նշենք, որ այս տարի Թուրքիայում տասնյակ լրագրողներ են ազատազրկման դատապարտվել՝ երկրի նախագահին սոցցանցերում կամ հրապարակված լուրերում և հոդվածներում անպատվելու մեղադրանքով: Նույն մեղադրանքով ձերբակալվել է ավելի քան հազար քաղաքացի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.