Երկուշաբթի կայցելենք «Նուբարաշեն» և Դատապարտյալների հիվանդանոց․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, առաջիկա օրերին կայցելեն հանրապետության մի շարք քրեակատարողական հիմնարկներ՝ ծանոթանալու դրանց բուժական մասերի վիճակին: «Երկուշաբթի կայցելենք մասնավորապես «Նուբարաշեն» և Դատապարտյալների հիվանդանոց: Այնուհետ՝ «Հրազդան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներ: Կլինենք նաև Գորիսում, որտեղից լուրջ ահազանգեր ունենք, կայցելենք «Արմավիր» ՔԿՀ»,- հանձնաժողովի՝ այսօր կայացած նիստի ժամանակ այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՔԿՀ-ների բուժմիավորումների հետազոտության արդյունքում բազմաթիվ խախտումներ էին ի հայտ եկել:
Մեկնաբանություններ