Yahoo-ի նախկին ղեկավարը դատարան է կանչվել՝ տվյալների արտահոսքի մասին ցուցմունքներ տալու

ԱՄՆ Սենատի առևտրի հարցերով հանձնաժողովը ցուցմունքներ տալու համար դատարան է կանչել ամերիկյան Yahoo ընկերության նախկին գլխավոր տնօրեն Մարիսա Մայերին՝ կորպորատիվ տվյալների արտահոսքի առնչությամբ, հայտնում է Wall Street Journal-ը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Yahoo-ի օգտատերերի թիվը, որոնք տուժել են 2013 թվականի հաքերային հարձակումից, 3 միլիարդ է, այլ ոչ 1 միլիարդ, ինչպես հաղորդվում էր նախկինում: Գողացված տեղեկությունները չեն ներառում օգտատերերի գաղտնաբառեր, վարկային քարտերի կամ բանկային հաշիվների տվյալներ: Հաղորդվում է, որ ավելի վաղ Մայերը հրաժարվել է կամավոր ցուցմունքներ տալուց: Հանձնաժողովի և Մայերի ներկայացուցիչների տվյալներով՝ նա ցուցմունքներ կտա չորեքշաբթի: Մայերը զբաղեցնում էր Yahoo-ի գլխավոր տնօրենի պաշտոնը 2012 թվականից մինչև 2017 թվականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.