Apple-ը փորձարկում է iMessage-ով դրամական փոխանցումների համակարգը. TechCrunch

Ամերիկյան Apple ընկերությունը սկսել է Apple Pay Cash համակարգի բետա-փորձարկումները: Համակարգը թույլ է տալիս ընկերության բջջային տեխնիկայի սեփականատերերին դրամական միջոցներ անմիջականորեն փոխանցել միմյանց iMessage ծրագրի օգնությամբ: Այդ մասին հայտնել է TechCrunch պորտալը: Գործառույթը հասանելի է թեստավորման համար միայն ԱՄՆ բնակիչներին: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել բետա թեստավորման համար հատուկ ծրագիր և անցնել երկաստիճան վավերացում: Գործառույթը թույլ է տալիս առանց միջնորդագրի միջոցներ փոխանցել օգտատիրոջ հաշվին կցված դեբետային քարտերից: Վարկային քարտերի դեպքում հանվելու է բանկի կողմից նախատեսված ստանդարտ տոկոսաչափը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.