4.51 մլն դոլար. գերմանական կայքը կրկնակի թանկ վաճառքի է հանել Mercedes-AMG Project One հիպերքարը

Գերմանական Mobile.de կայքում հայտնվել է Mercedes-AMG Project One շքեղ հիպերքարի վաճառքի մասին հայտարարություն, համաձայն որի՝ Մյունխենի ավտոսրահներից մեկը 4.51 մլն եվրոյով վաճառում է  փոխադրամիջոցը: Ինչպես նշում է motor.ru-ն, ավտոսրահը խոստանում է բացառիկ փոխադրամիջոցն առաքել արդեն 2019թ. 2-րդ եռամսյակում: Հետաքրքրական է, որ մոդելի պաշտոնական գինը սկսվում է 2.27 մլն դոլարից: Հավելենք, որ Mercedes-AMG Project One-ի հանրային շնորհանդեսը կայացել է Ֆրանկֆուրտի միջազգային ավտոշոուի ժամանակ: Այն համալրված է ավելի քան 1.000 ձիաուժ ընդհանուր հզորությամբ, 1.6լ աշխատանքային ծավալով շարժիչով, որն առավելագույնը 350կմ/ժ արագություն է զարգացնում: Նշենք, որ մեքենան արտադրվելու է 275 օրինակով:   Картинки по запросу Mercedes-AMG Project One
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.