Ֆրանսիական Գվիանայում հաջողությամբ մեկնարկել է Vega տանող հրթիռը

Vega տանող հրթիռը Մարոկկոյի համար նախատեսված արբանյակով չորեքշաբթի լույս գիշեր հաջողությամբ մեկնարկել է Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հրթիռի մեկնարկը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով 22.43-ին: Կուրու տիեզերակայանից հրթիռի արձակումը այս հարթակից 10-րդն է տարեսկզբից սկսած եւ գրեթե 6 տարում Vega-ի 11-րդ մեկնարկը: Տանող հրթիռում է գտնվում Mohammed VI – A արբանյակը, որը Մարոկկոյի համար կառուցել է Thales Alenia Space կոնսորցիումը: Այն նախատեսված քարտեզագրական եւ գեոդեզիական աշխատանքների, տարերային աղետների կանխման եւ վերահսկողության, շրջակա միջավայրի փոփոխությունների վերահսկողության եւ սահմաններին ու առափնա գոտիներին հետեւելու համար: Այն կշռում է մոտ 1,11 տոննա: Արբանյակը պետք է հրթիռից անջատվի մեկնարկից հետո 55 րոպե անց: Vega-ն թեթեւ տանող հրթիռ է, անունը ստացել է ի պատիվ հյուսիսային կիսագնդի երկրորդ պայծառագույն աստղի: Չորսաստիճան РН-ի առաջին արձակումը կատարվել է 2012 թվականի փետրվարին Կուրու տիեզերակայանից (Ֆրանսիական Գվիանա):
Մեկնաբանություններ