Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են արքայազներից մեկի սպանության մասին լուրը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են արքայազներից մեկի՝ ոստիկանության կողմից ձերբակալվելու պահին սպանվելու մասին լուրը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Իշխանությունների հաղորդմամբ՝ սաուդյան արքայազնը, որը, ինչպես նշել են տեղական լրատվամիջոցները, սպանվել է ձերբակալության ժամանակ դիմադրելու ընթացքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, «ողջ և առողջ է»: «Լրատվամիջոցներում տարածվող լուրերն արքայազն Աբդուլ Ազիզ Բին Ֆահդի մահվան մասին ընդհանրապես կապ չունեն իրականության հետ. նա ողջ ու առողջ է», - նշել է թագավորության տեղեկատվական ծառայությունը: Նշվում է, որ 44-ամյա Աբդուլ Ազիզ Բին Ֆահդը «խորապես ներգրավված է եղել» Saudi Oger Ltd ընկերության գործերում, որը ժամանակին պատկանել է օրերս հրաժարական տված Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.