«Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Ֆլամենգոյի» երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրվում են «Ֆլամենգոյի» երիտասարդ կիսապաշտպան Լինկոլնի ծառայություններով: Այս մասին հայտնում է «Marca»-ն:   16-ամյա ֆուտբոլիստը, ով պաշտպանում է Բրազիլիայի Մ17 տարեկանների հավաքականի գույները, տեղափոխվել է «Ֆլամենգոյի» հիմնական թիմ: Նախկինում նա ժամանակ առ ժամանակ մարզվել է բրազիլական ակումբի հիմանական կազմի հետ:   Լինկոլնը համարվում է բրազիլական ֆուտբոլի ամենատաղանդավոր և հեռանկարանային խաղացողներից մեկը: Բրազիլիայում վստահ են, որ նա շուտով կհամալրի եվրոպական որևէ գրանդ ակումբի շարքերը: «Ֆլամենգոն» ցանկանում է  ֆուտբոլիստի տրանսֆերից ստանալ 30 մլն եվրո:   «Ռեալն» ու «Բարսելոնան» հաջորդ ամռանը պատրաստ են պայքարել  ծագող աստղի հետ պայմանագիր կնքելու համար:
Մեկնաբանություններ