Պուտինն ու Էրդողանը Սոչիում կքննարկեն սիրիական կարգավորումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում կքննարկեն երկկողմ համագործակցությունն ու սիրիական կարգավորման հարցերը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Հաջորդ միջազգային միջոցառումը կկայանա նոյեմբերի 13-ին, Սոչիում։ Դա կլինի հերթական բանակցությունը մեր նախագահի և Թուրքիայի նախագահի միջև»,-ասել է Ուշակովը։ Նա նշել է, որ «նախագահները կանդրադառնան երկկողմ համագործակցության ողջ սպեկտրին։ Համագործակցությունը ներկայում թափ է հավաքում և արդեն հասել է նախաճգնաժամային մակարդակին, այդ թվում հանվել են առևտրա-տնտեսական հարաբերություններում գրեթե բոլոր սահմանափակումները, դրանք հաջողությամբ զարգանում են»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.