Նոր Նորքում ծառահատման մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել ոստիկանություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հայտնաբերել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի 11 շենքի բակում ծառեր հատելու մեջ կասկածվող անձին։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Նա Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 25-ամյա Հ. Բ.-ն է, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Նոր Նորքի Թոթովենցի փողոցում հատվել է 4 ծառ. ըստ ականատեսների՝ հատողը թաղապետարանի աշխատակից էր ներկայացել և ասել, որ թույլտվություն ունի։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.