Մենք երազում ենք ազատ Կորեայի, անվտանգ թերակղզու և կրկին վերամիավորված ընտանիքների մասին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիները և հարավկորեացիները երազում են ազատ և անվտանգ Կորեական թերակղզու և ընտանիքների վերամիավորման մասին: Այդ մասին Թրամփը հայտնել է Հարավային Կորեայի խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում, հաղորդում է CNN-ը: «Մենք երազում ենք ազատ Կորեայի, անվտանգ թերակղզու և կրկին վերամիավորված ընտանիքների մասին… Եվ որպեսզի միջուկային սարսափը փոխարինվի խաղաղության գեղեցիկ խոստումով»,- ասել է Թրամփը: Նա նշել է, որ քանի դեռ այդ օրը չի եկել, ԱՄՆ-ն պետք է «ուժեղ և աչալուրջ» մնա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Փհենյանին միջուկային զենք ստեղծել: Թրամփը նախազգուշացրել է, որ միջուկային զենք ստեղծելու բոլոր փորձերը Հյուսիսային Կորեային ավելի մեծ սպառնալիքի տակ են դնում: «Հյուսիսային Կորեան այն դրախտավայրը չէ, որն ուզում էր կառուցել պապդ (Կիմ Իր Սեն-Tert.am), այն դժոխք է, որին արժանի չէ ոչ մի մարդ»,-ասել է Թրամփը՝ դիմելով Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.