Մեզ չես վախեցնի. Թրամփը կոչ է արել մեկուսացնել Հյուսիսային Կորեան

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սեուլում հանդես է եկել ծրագրային ելույթով, որի զգալի մասը նվիրել է Հյուսիսային Կորեայի թեմային, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իր ելույթում նա ասել է, որ բոլոր «պատասխանատու երկրները» պետք է միավորեն ջանքերը՝ Հս. Կորեային մեկուսացնելու համար։ Նա, մասնավորապես, կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին կրճատել այդ երկրի հետ դիվանագիտական և տնտեսական կապերը: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, այդ  թվում՝ Ռուսաստանին և Չինաստանին, իրականացնել ՄԱԿ-ի բանաձևերը, նվազեցնել ԿԺԴՀ-ի վարչակազմի հետ դիվանագիտական հարաբերությունները և փոխհարաբերություններն առևտրի ու տեխնոլոգիաների փոխանակման ոլորտում»,- ասել է Թրամփը՝ հանդես գալով Հարավային Կորեայի խորհրդարանում: Ընդ որում՝ Թրամփը նախազգուշացրել է ԿԺԴՀ-ին չթերագնահատել ԱՄՆ-ին և կոչ է արել բոլոր երկրներին ապահովել Փհենյանի միջազգային մեկուսացումը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «թույլ չի տա, որ երկրի քաղաքացիներին սպառնան»: «Մեզ չես վախեցնի»,- հավելել է Թրամփը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.