
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 8-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ ժամը 09։0-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Ռանչփառ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Սահակ Ղարզարյանի վարած Mercedes մակնիշի 34 NC 810 համարանիշի, Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Վահրամ Գրիգորյանի վարած Volga 3110 մակնիշի 34 AԼ 135 համարանիշի ավտոմեքենաները և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 52-ամյա Սարո Խաչատրյանի վարած MAN մակնիշի աղբատար բեռնատարը։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։