Ճապոնիայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել, կա 4 զոհ

Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայում վթարի է ենթարկվել բեռնատար ուղղաթիռ, որում եղել է չորս մարդ: Նախնական տվյալներով՝ նրանք զոհվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ճապոնական Nippon Television Network հեռուստաընկերությանը: AS 332 ուղղաթիռն ընկել է Գումմա պրեֆեկտուրայում Ուենոմուրա բնակավայրի մոտակայքում: Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ այն բռնկվել է: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները և ոստիկանությունը: Դեպքի պատճառները պարզվում են:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.