Ղրղզստանի նոր նախագահը վստահ է, որ Ղազախստանի հետ տարաձայնությունները կլուծվեն

Ղրղզստանի նորընտիր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը վստահ է, որ Ղազախստանի հետ հարաբերություններում վերջին շրջանում առաջացած խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում և շուտով կհարթվեն: Այդ մասին երկրի նոր նախագահը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում: «Ղրղզստան-Ղազախստան հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, մշակույթի, հոգևոր արժեքների, բարիդրացիության և եղբայրության վրա: Ընթացիկ խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում, առավել ևս կողմերը մի շարք բանակցություններ են անցկացրել դրանց կարգավորման վերաբերյալ: Վստահ եմ՝ մոտ ժամանակներս բոլոր առկա հարցերը կվերացվեն»,- ասել է Ժեենբեկովը: Ղրղզստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները վատթարացել են Ղրղզստանում նախագահական ընտրությունների ընթացքում, երբ տեղի է ունեցել դիվանագիտական սկանդալ՝ ընդդիմությունից Ղրղզստանի նախագահի թեկնածու Օմուրբեկ Բաբանովի հետ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման պատճառով: Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ դրանով Ղազախստանը միջամտում է Ղրղզստանի ներքին գործերին։ ԵԱՏՄ անդամ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին իրավիճակը սրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են անցակետերում հսկողությունը: Արդյունքում Ղրղզստանի կողմից կուտակվել են մեծ քանակությամբ մարդիկ և բեռնատարներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.