Հրապարակվել են «Եվրատեսիլ 2018»-ի կարգախոսն ու տարբերանշանը

Հրապարակվել են «Եվրատեսիլ 2018» մրցույթի կարգախոսն ու տարբերանշանը։ Ինչպես հաղորդում է Եվրոպայի հեռարձակողների միությունը՝ մրցույթի մասնակիցները կմրցեն All Aboard/ «Բոլորս նավի վրա» կարգախոսի ներքո: Նման ընտրությունը բացատրվում է նրանով, որ Պորտուգալիան Եվրոպային աշխարհի հետ միացնում է օվկիանոսի միջոցով, ինչից էլ ոգեշնչված է կարգախոսը: Օվկիանոսի թեման ներկայացված է նաեւ մրցույթի տարբերանշանի վրա: Ի դեպ, հայտնի է դարձել նաեւ, որ «Եվրատեսիլ 2018»-ին մասնակցելու է 42 երկիր, դրանք են՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա եւ Մեծ Բրիտանիա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.