Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը մայրաքաղաքում ծնվել է 485 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 485 երեխա՝ 259 տղա, 226 աղջիկ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39531 քաղաքացի:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.