Հնդկաստանում բժիշկներին ապշեցրել է արագ գիրացող աղջիկը, որն 8-ամսականում արդեն 17 կգ է կշռում (տեսանյութ)

Հնդկաստանում բնակվող փոքրիկ աղջնակը շփոթմունքի մեջ է գցել բժիշկներին. 8 ամսականում երեխան արդեն 17 կգ է կշռում: Ինչպես հաղորդում է Weird Wild World-ը, Փունջաբ նահանգում բնակվող փոքրիկի քաշը երկու անգամ գերազանցում է նրա տարիքի երեխաների միջին քաշը: «Երբ Չահաթը ծնվեց, նա նորմալ երեխաների նման էր: 4 ամիս անց հասկացանք, որ նրա քաշն ավելանում է», -ասել է փոքրիկի մայրը: Հոր խոսքով՝ նա ավելի հաճախ է քաղց զգում և կաթ ու ուտելիք է պահանջում: Բժիշկը, որը փոքրիկին հետևել է ծնվելու պահից ի վեր, նշում է, որ դա առաջին դեպքն է, որին ինքը հանդիպել է, երբ երեխայի քաշն սկսել է հանկարծակիորեն ավելանալ 4-5 ամսականում: Հիվանդանոցում անգամ չեն կարողացել արյան նորմալ հետազոտություն անել, քանի որ երեխայի մարմնում ճարպի քանակը չափազանց մեծ է: Փոքրիկի ծնողները փորձում են գտնել նրա ճարպակալման պատճառն ու լավ ապագա ապահովել իրենց դստեր համար: https://www.facebook.com/WeirdWildWorld/videos/530166490666044/
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.