Կիևը խզում է ՌԴ-ի հետ սպառազինությունների և ռազմատեխնիկայի փոխադարձ մատակարարումների մասին պայմանագիրը

Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել խզել Ռուսաստանի հետ սպառազինության և ռազմական տեխնիկայի, բաղադրիչների մատակարարումների, վերանորոգման կազմակերպման և ռազմական նշանակության ծառայությունների տրամադրման մասին Ռուսաստանի հետ պայմանագիրը: Այդ մասին հայտնում է УНН-ն: Ինչպես նշվում է, ուկրաինական կառավարության անդամները դադարեցրել են Ռուսաստանի հետ պայմանագրի գործողությունը՝ առանց քննարկումների: Պայմանագիրը ստորագրվել է 1995 թվականի փետրվարի 8-ին: Այդ պայմանագրի համաձայն՝ օրինակ՝ Ուկրաինան և Ռուսաստանն առանց համաձայնության չէին կարող ռազմական նշանակության ապրանքներ փոխանցել ֆիզիկական և իրավաբանական անձանց և երրորդ երկրների կառավարություններին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.