
Վաղը` նոյեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ:
Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսանյութերի բաժնի նկարահանման խումբը կարճ հոլովակ է պատրաստել Երևանի և առաջիկա խաղից սպասումների վերաբերյալ:
Հանդիպման մեկնարկը 18:00-ին է: Նշենք, որ այս անգամ Հայաստանի ազգային հավաքականը չի անցկացնի նախախաղային «բաց» մարզումներ «Հանրապետական» մարզադաշտում:
Չեն կայանա նաև հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսները: Գլխավոր մարզիչները լրագրողներին կհանդիպեն միայն հանդիպումներից հետո: