Լուիս Սուարես. Բարսելոնայում կարոտում ենք Նեյմարին

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ ակումբում կարոտում են բրազիլացի Նեյմարին, ով ամռանը հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ: «Շատ ենք կարոտում Նեյմարին դաշտում, սակայն ավելի շատ նրան, քանի որ բրազիլացի յուրահատուկ էր: Նա շատ զվարճալի էր: Նեյմարը միշտ փոխանցում է երջանկություն և ուրախություն: Նա կարևոր էր մեզ համար: Այժմ նա հանդես է գալիս այլ թիմում, սակայն բարկացած չեմ: Փորձում էի բրազիլացուն համոզել մնալ, քանի որ կարծում եմ՝ սա լավագույն տեղն է նրա համար: Մեսսիի հետ երբեք նրան չենք ասել. «Մի հեռացիր, քանի որ երջանիկ չես լինի»: Մենք պարզապես հայտնեցինք, որ չենք ցանկանում նրա հեռանալը: Ցավալի էր, քանի որ ընկերներ ենք»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.