Լիոնել Մեսսի. Սուտ է, որ ղեկավարում եմ հավաքականը և որոշում, թե ում հրավիրել

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Արգենտինայի հավաքականի հետ գտնվում է Ռուսաստանում, հարցազրույց է տվել «TyC Sports»-ն, որի ընթացքում հերքել է այն տեղեկությունը, որ խորհուրդներ է տալիս գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիին:   «Սուտ է. չեմ ղեկավարում հավաքականը և երբեք ֆուտբոլիստին կազմում չեմ ընդգրկել և չեմ ասել, թե ում վերցնել, ում՝ ոչ»,- ասել է Մեսսին:   Արգենտինայի հավաքականը նոյեմբերի 11-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի հետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.