Լիբանանի հզոր ժողովուրդը բարեհաջող կհաղթահարի այս նոր փորձությունը. Իրանի նախագահ

Լիբանանի հզոր ժողովուրդը բարեհաջող կհաղթահարի այս նոր փորձությունը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր լիբանանցի գործընկեր Միշել Աունի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է IRNA գործակալությունը: «Իրանը ոչ մի ջանք չի խնայի Լիբանանում կայունություն հաստատելու և ամրապնդելու համար»,- հայտարարել է Ռոհանին՝ Թեհրանի և Բեյրութի միջև հարաբերություններն անվանելով բարեկամական: «Լիբանանի հզոր ժողովուրդը թույլ չի տա, որ Լիբանանը դառնա գերտերությունների մարտի դաշտ և ահաբեկիչների ներկայության համար հնարավորություն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ձգտում է տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, խաղաղության և կայունության հաստատման: Ավելի վաղ հաղորդվել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել: Վարչապետի խոսքով՝ ինքը վախենում է կրկնել երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ճակատագիրը: Վերջինս սպանվել է 2005 թվականի փետրվարի 14-ին Բեյրութում: Հիշեցնենք, որ Հարիրին նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվելու ժամանակ հայտարարել էր հրաժարականի մասին: Իր հեռուստատեսային ելույթում վարչապետն ասել էր, որ «Հեզբոլլահն» ու Իրանն ապակայունացնում են իրավիճակը Լիբանանում: Բացի այդ, Հարիրին ասել էր, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում: Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել էր, որ կսպասի Հարիրիի հայրենիք վերադառնալուն ու բացատրություն կպահանջի հրաժարականի համար: Մինչդեռ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրուլան ասել էր, որ վարչապետի հրաժարականի պատճառները պետք է փնտրել հենց Սաուդյան Արաբիայում: Նասրուլայի կարծիքով՝ Սաուդյան Արաբիան ստիպել է վարչապետին հրաժարական տալ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.