
Իսպանիան դիտարկում է անկախության մասին հանրաքվեների օրինականացման հնարավորությունը։ Այդ կերպ երկրի իշխանությունները հույս ունեն հաղթահարել խնդիրները, ինչպիսիք առաջ է բերել Կատալոնիան, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսը։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Նա հստակեցրել է, որ թագավորությունում կարող է այդ հարցով հանրաքվե անցկացվել։ «Մենք ստեղծել ենք խորհրդարանական կոմիտե՝ հետազոտելու սահմանադրությունում դրույթների ներմուծման հնարավորությունը, որոնք հաշվի կառնեն որոշ կատալոնացիների ձգտումները։ Սակայն որոշումը պետք է ընդունեն բոլոր իսպանացիները»,-պարզաբանել է նախարարը։
Կատալոնիայի խորհրդարանն Իսպանիայից անկախություն է հռչակել հոկտեմբերի 27-ին։
Իսպանիայի կառավարությունը՝ ի պատասխան Բարսելոնայի որոշման արձակել է կատալոնական խորհրդարանն ու ապստամբ տարածաշրջանում ուղիղ կառավարում մտցրել։ Արտահերթ ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 21-ին։