
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին տեսահսկման խցիկներ է գործարկելու, այս մասին տեղեկացնում է CNN Türk-ը:
Հայտնի է, որ տեսախցիկները տեղադրված են Կարսի նահանգի կողմից: Կարսի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ քայլը կատարվել է անվտանգության նկատառումներով՝ կանխելու «երբեմն գրանցվող տհաճ միջադեպերը»:
Այս փուլում ընթանում են տեսախցիկների փորձարկման աշխատանքներ:
Նահանգապետարանը նաև նշել է, որ նախագիծն արժեցել է շուրջ 2.880.000 լիրա, այսինքն՝ ավելի քան 750.000 ԱՄՆ դոլար:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի հետ սահմանին: