Թուրքիայի Բուրսա քաղաքում պայթյուն է որոտացել, կա 5 զոհ

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, տեղեկությունը հաստատել է անձամբ Բուրսայի նահանգապետ Իզեթթին Քյուչյուքը: Հայտնի է նաև առնվազն 4 վիրավորի մասին, նրանցից 2-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել պայթյունից մոտ 1 ժամ անց: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև գործարանի շրջակայքում գտնվող տներն ու մեքենաները: Ներկերի գործարանում որոտացած պայթյունի պատճառները դեռևս չեն նշվում, ենթադրվում է, որ խնդիրը տեխնիկական է եղել: Bursada fabrikada patlama
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.