Ընկերական հանդիպումներ. Բելառուսի ընտրանին կորուստներով է մոտենում Հայաստանի դեմ խաղին

Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն Հայաստանի ընտրանու հետ կայանալիք ստուգողական հանդիպմանը հրավիրել է 23 ֆուտբոլիստների:   Վնասվածքներ ունեցող Բալանովիչին, Սաչիվկոյին, Սավիցկիին, Շչերբինսկուն և Մաևսկիին փոխարինել են Նեխայչիկը, Պավլովեցը, Սեդկոն, Պավլյուչենկոն և Եվդոկիմովը:   ԲԱՏԷ-ի կիսապաշտպան Գրադունը նույնպես վնասվածք ունի և դուրս է մնացել հայտացուցակից:   Բելառուսի ընտրանու ամբողջական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.   Դարպասապահներ. Ալեքսանդր Գուտոր («Չերնոմորեց»), Սերգեյ Իգնատովիչ («Դինամո Մինսկ»), Պավել Պավլյուչենկո («Դինամո Բրեստ») Պաշտպաններ. Սերգեյ Պոլիտևիչ («Գենչլերբիրլիգի»), Մաքսիմ Վոլոդկո, Ալեքսեյ Ռիոս (երկուսն էլ` ԲԱՏԷ), Սերգեյ Մատվեյչիկ, Իգոր Բուրկո (երկուսն էլ` «Շախտյոր»), Ալեքսանդր Պավլովեց («Տորպեդո ԲելԱԶ»), Ալեքսեյ Գավրիլովիչ («Դինամո Բրեստ»), Նիկիտա Նաումով («Վիտեբսկ») Կիսապաշտպաններ. Իգոր Ստասևիչ (ԲԱՏԷ), Պավել Նեխայչիկ, Պավել Սեդկո (երկուսն էլ` «Դինամո Բրեստ»), Օլեգ Եվդոկիմով («Մինսկ»), Նիկիտա Կորզուն («Դինամո Կիև»), Արտեմ Բիկով («Դինամո Մինսկ»), Ալեքսանդր Կարնիցկի («Տոսնո»), Յուրի Կովալև («Շախտյոր»), Վլադիսլավ Կլիմովիչ («Նեման») Հարձակվողներ. Դենիս Լապտև («Շախտյոր»), Անտոն Սարոկա («Դինամո Մինսկ»)   Հիշեցնենք, որ Հայաստան-Բելառուս հանդիպումը կկայանա վաղը` նոյեմբերի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 18:00-ին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.